Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

ՄԻՊ-ը հրապարակել է Սահմանադրության նախագծի դատական իշխանության բաժնի վերաբերյալ եզրակացությունը

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում, Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխի վերաբերյալ դիտարկումները:

«Դրական փոփոխություններ. փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո  նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաև Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել և չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը կնպաստի դատական համակարգ նոր կադրերի հոսքին և համակարգի՝ որպես ինստիտուտի կայացմանը:

Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած անդամ չի կարող վերընտրվել (Նախագծի հոդված 172), ինչը կնպաստի Խորհրդի կազմը պարբերաբար նորացնելուն և դրա անդամների անաչառությունը ապահովելուն: Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի և կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցով ևս հնարավոր կլինի դիմել Սահմանադրական դատարան (Նախագծի հոդված 167): Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետովÕ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166): Նման սահմանդրական երաշխիքը կապահովի դատարանի անկախությունը:

Նախագծով արգելվում է որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը (Նախագծի հոդված 161), ինչը որոշակի երաշխիք է դատարանների անկախության համար: Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն կունենա նաև ՀՀ Նախագահը, ով քսանմեկօրյա ժամկետում կկարողանա դիմել Սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով (Նախագծի հոդված 168):

Մտահոգիչ փոփոխություններ. նախագծով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի տասը անդամներից հինգին ընտրի Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից (Նախագծի 173-րդ հոդված): Խորհրդի կազմում լայն ներկայացուցչականությունը և թափանցիկությունը ապահովվելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի կազմում ցանկալի է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև նախատեսել հստակ և գործուն մեխանիզմ խորհրդի անդամների ընտրությանը նրանց մասնակցության համար:

Նախագծի համաձայն, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո (Նախագծի 164-րդ հոդված): Սակայն, «այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո» ձևակերպումից պարզ չէ, թե այն վերաբերում է, օրինակ, մեկ օրվան, մեկ ամսվան, թե մի քանի տարվան:

Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ Նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավա­րության առաջարկությամբ և երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջար­կությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Սակայն, ցանկալի է ապահովել, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:

Նախագծով Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահ­մանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ որոշման հրապարակման պահից ավելի ուշ ժամկետ (Նախագծի հոդված 169): Նշված ձևակերպումից պարզ չէ քաղաքացիների դիմումների դեպքում Դատարանի նման որոշումների ազդեցությունը դիմողի գործի ելքի վրա:

Շուտով կներկայացվի նախագծի 10-րդ գլխի վերաբերյալ («Մարդու իրավունքների պաշտպանը») Օմբուդսմենի եզրակացությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում