Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Մուշի նահանգում վնասել են Թուրքիայի զինված ուժերի ռազմական փոխադրամիջոց։ Միջադեպը գրանցվել է երեկ՝ Մուշ-Բուլանըք ավտոճանապարհին։
Քուրդ զինյալները թուրքական զրահամեքենայի անցնելու ժամանակ պայթեցրել են նախապես տեղադրած պայթուցիկը։ Պայթյունի հետևանքով զրահամեքենան շրջվել է, վիրավորվել է 6 զինծառայող։ Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Մուշի հիվանդանոց։ Հարձակումից հետո թուրքական անվտանգության ուժերը մասշտաբային գործողություն են սկսել տարածաշրջանում։