Starslife.ru-ի փոխանցմամբ՝ բարբադոսցի 27-ամյա երգչուհի Ռիհաննան հայտարարել է, որ պատրաստ է ստեղծել կոսմետիկ միջոցների սեփական հավաքածու։ Նա խոստովանել է, որ կոսմետիկան ու դիմահարդարումը վիթխարի ժամանակ են խլում իրենից, և նա այդ թեմային բավական ծանոթ է՝ մեկնարկելու համար սեփական ապրանքանիշը:
«Ես շատ կցանկանայի ստեղծել կոսմետիկ ապրանքանիշ։ Դա իմ կյանքի, իմ կարիերայի վիթխարի մասն է, այն կարևոր է յուրաքանչյուր տեսանյութում կամ կարմիր գորգ բարձրանալիս։ Այս տարիների ընթացքում ես այնքան լավ ուսումնասիրեցի կոսմետիկան, որ կարող եմ հիմնել սեփական հավաքածու»,- ասել է Ռիհաննան։