Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը Սերբիա-Հայաստան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Սերբիայի հավաքականի կազմում շատ որակավորված ֆուտբոլիստներ են, մեր խնդիրն է՝չտալ հնարավորություն, որ նրանք արագ ֆուտբոլ խաղան:
Ես արդեն 6 պաշտոնական խաղ եմ անցկացրել, այնպես որ լիովին պատրաստ եմ հանդիպմանը»,- ՀՖՖ պաշտոնական կայքը մեջբերում է Կորյանի խոսքերը: