Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Հիրակատա քաղաքի բնակչուհին բերանի խոռոչի կտրվածքներ է ստացել սուրճի մեջ եղած պլաստիկի կտորների պատճառով, որը նա գնել էր McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցից: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Նշվում է, որ կինը «Մակավտո» սուրճ է պատվիրել: Գնելուց հետո նա անմիջապես մի կում խմել է: Պարզվել է, որ սառը սուրճի մեկ բաժակում պլաստիկի 10 կտոր է եղել: Կինը բերանի խոռոչի մի քանի կտրվածք է ստացել:
McDonald’s-ի ղեկավարությունը կարծում է, որ պատճառը կարող էր լինել պլաստիկե կափարիչի՝ սառույց մանրացնելու սարքավորման մեջ ընկնելը: