ԱՄՆ արդարադատության նախարարությունը սահմանափակել է դաշնային հատուկ ծառայությունների՝ բջջային հեռախոսները գաղտնալսելու հնարավորությունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ FBI-ը որսում է բջջային հեռախոսների անձնական տվյալները շարժական կապի հանգույցների սիմուլյատորի օգնությամբ՝ առանց որևէ դատական թույլտվության:
Համաձայն արդարադատության նախարարության նոր նորմատիվների՝ նման սարքի կիրառումը իրավապահներից կպահանջի խուզարկություն անցկացնելու օրդերի իրավունք: Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակման ներմուծումը չի գործի «արտակարգ հանգամանքների» դեպքում: