«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 21-ին դաժան ծեծի ենթարկված եւ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գտնվող «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանը վիրահատվել է: Մեզ հետ զրույցում Խոցանյանին վիրահատող բժիշկ Աննա Պողոսյանն ասաց, որ վիրահատվել է Խոցանյանի քիթը և ակնակապիճի հատակները: Խոցանյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և բժիշկը նրա վիճակը գնահատում է միջին ծանրության:
Մեր հարցին ի պատասխան բժշկուհին նշեց, որ քննիչները փորձել են հարցաքննել ծեծի ենթարկված անվտանգության աշխատակցին, սակայն իրենք թույլ չեն տվել:
«Նրա հոգեվիճակը շատ վատ է: Հոգեբույժ է գալիս՝ նրա հետ աշխատում: Մինչև վիճակը չկարգավորվի՝ հնարավոր չէ նրան հարցաքննել»,- ասաց Աննա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում