Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ Ադրբեջանը սահմանին կրկին ակտիվացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերի ողջ երկայնքով մեկ հակառակորդը գնդակոծում և հրետանակոծում է սահմանամերձ հայկական գյուղերը: Դեռևս կեսգիշերին արդեն հայտնի էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենից բացի՝ օգտագործել էր նաև հրետանի, ինչի արդյունքում սահմանամերձ գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել: Իսկ արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ գնդակոծությունների և հրետանակոծումների արդյունքում զոհվել է 1975 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը, իսկ Կոթի գյուղի բնակիչներ, մայր և որդի Նազիկ Պետրոսյանն ու Ռազմիկ Թումանյանը վիրավորվել էին: Հասկանալի է, որ գնդակոծված և հրետանակոծված գյուղերի բնակիչները նախօրեից ահաբեկված վիճակում են:

Ուստի այս տեսանկյունից ուշագրավ էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ քայլեր կձեռնարկեն՝ մարդկանց հանգստացնելու և քաջալերելու համար, որպեսզի առանց այն էլ կիսադատարկված գյուղերի բնակիչները կրկին չորոշեն իրենց բնակավայրերը լքել: Սակայն օրն անցավ, իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին: Կարելի էր կարծել, որ նախօրեին տեղի ունեցածը հրադադարի խախտման սովորական դեպք է եղել: Բայց, դե, մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ պաշտոնյաների մեծ մասը տարբեր ձևերով բանակից «փախած» անձինք են, ուստի նրանցից վերաբերմունքը լիարժեք սպասելի էր: Այսօր-վաղը, եթե արդեն համոզվեն, որ այլևս չեն կրակում, կրկին սահման գնացող պաշտոնյաների հերթեր կկուտակվեն:

Հ. Գ. Այնուամենայնիվ, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը էլի սկսեց ակտիվանալ: Պատճառը, թերևս, պարզ է՝ նախագահ Իլհամ Ալիևը փորձում է իր թիմին ցույց տալ, որ պաշտոնական Մոսկվան ամենևին էլ Հայաստանի պաշտպանը չէ, և Ադրբեջանը կարող է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում գտնվելու օրերին գնդակոծել Հայաստանը: Բացի այդ՝ իրականում Ալիևն իր իշխանությունը երկարաձգելու որևէ այլ շանս չունի, քան պատերազմ հրահրելը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում