Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի 2016թ.-ի առաջնության որակավորման փուլի` Լեհաստանի ընտրանու դեմ խաղի մասին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Լեհաստանը Եվրոպայի 2016թ.-ի առաջնության խմբային փուլ դուրս գալու մեծ շանսեր ունի: Ուրախ եմ, որ մենք չենք գլխավորում մեր խմբի աղյուսակը: Այս իրավիճակը մեզ ստիպում է ավելի լուրջ մոտենալ գործին»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Լեհաստանի ընտրանու դեմ կմրցի վաղը` սեպտեմբերի 4-ին: