ԱՄՆ-ի գիտնականները 8 տարի շարունակ հետևել են 65 տարեկանից մեծ մարդկանց: Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել, որտեղ նկարագրել են, թե քանի տարեկան են իրենց զգում, հայտնում է healthyliving.com.ua-ն:
8 տարի անց գիտնականները վերլուծել են ստացված տվյալները:
Այն խմբում, որոնց մասնակիցները միջին հաշվով 9 տարով իրենց երիտասարդ են զգացել, մահացել են մարդկանց 14 %-ը:
Այն խմբում, որոնց մասնակիցները իրենց զգացել են իրենց տարիքում, մահացել են մարդկանց 19 %-ը:
Այն խմբում, որոնց մասնակիցները իրենց զգացել են անձնագրային տարիքից մեծ, մահացել են մարդկանց 25 %-ը:
Այսպիսով, հետազոտության տվյալները վկայում են, որ կյանքի տևողությունը կախված է նաև այն բանից, թե մարդն իրեն ինչ տարիքում է զգում: