ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում մասնակցող ակումբների հայտացուցակները:
Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ Գաել Անդոնյանը և Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել են իրենց ակումբների հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցները C խմբում կլինեն ՊԱՕԿ-ը, «Կրասնոդար»-ը և «Գաբալա»-ն, իսկ Մարսելի «Օլիմպիկ»-ի մրցակիցները` «Բրագա»-ն, «Սլովան»-ը և «Գրոնինգեն»-ը: