BMW ընկերության մասնագետների ջանքերի շնորհիվ այժմ այդ ավտոմոբիլի որոշ համակարգեր վարորդները կարող են ղեկավարել ժեստերով, հայտնում է igate.com.ua-ը:
Որոշակի ձեռքի շարժումներ հասկանալու համար տեխնոլոգիան օգտագործում է 3D սենսոր: «Պաշտպանության» բոլոր ժեստերը համակարգի մեջ ներդրված են, իսկ օգտագործողը դրանք ավելացնել չի կարողանա: Նրանք այնպես են ընտրած, որ տվիչները ճշգրտորեն ճանաչեն տրվող հրահանգները: Որոշակի գործողություններ կատարելով, օրինակ, հնարավոր է իջեցնել կամ բարձրացնել ձայնը, կամ խուսափել ստացվող հեռախոսազանգերից: Առայժմ հրահանգները միայն վեցն են, սակայն դրանք թույլ կտան խուսափել վարորդի ուշադրությունը շեղող սովորական միջոցներից: