Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոսել է Եվրոպայի 2016թ.-ի առաջնության որակավորման փուլի` Լեհաստանի ընտրանու դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Առջևում մեզ համար շատ կարևոր հանդիպում է սպասվում: Ես լավատեսորեն եմ տրամադրված: Ցանկանում ենք հաղթել սեպտեմբերյան երկու հանդիպումներում, սակայն գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու:
Լեհաստանը հրաշալի ընտրանի ունի: Նրանք շատ լավ են պաշտպանվում: Վարշավայում պարտվելուց հետո մենք շատ ենք փոխվել: Պետք է ապացուցենք լեհերին, որ Գերմանիայի դեմ խաղում միավորներ վաստակելը հեշտ չէ»,- հայտարարել է Գյոտցեն:
Հիշեցնենք, որ գերմանացիների և լեհերի միջև հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 4-ին: