Բրիտանական ծանր մետալիկ Iron Maiden խմբի վոկալիստ Բրյուս Դիքինսոնը ենթադրել է, որ իր մոտ լեզվի քաղցկեղ կարող է առաջանալ օրալ սեքսի պատճառով: Նրա կարծիքով` ինքն ամենայն հավանականությամբ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսով է վարակվել, որն էլ կարող էր հանգեցնել ուռուցքի ձևավորմանը: Այս մասին գրում է NME պարբերականը:
«Բոլորը կատակում են Մայքլ Դուգլասի հետ կապված, բայց իրականում ամեն ինչ ավելի լուրջ է, քան շատերը կարծում են: Ես կարծում եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ իրենց նման վտանգի են ենթարկում օրալ սեքսի պատճառով»,- նշել է երաժիշտը:
2015-ի մայիսին Դիքինսոնը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից: