Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել դադարեցնել մարզումները, տեղեկացնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել դարպասին հարվածներ կատարելու ժամանակ: Նեյմարը կարճատև զրույց է ունեցել հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարի հետ և կաղալով դուրս եկել խաղադաշտից:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա-Ռիկայի և ԱՄՆ-ի ընտրանիների հետ: