Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները համակարգչին սովորեցրել են սցենար ստեղծել ինտերակտիվ գիրք արկածների համար պատրաստի պատմությունները վերամշակելու միջոցով: Նախագիծը մանրամասն նկարագրվում է համալսարանի կայքում, գրում է Lenta.ru-ն:
«Շահրեզադե» կոչվող ծրագիրը չի հասկանում վերլուծվող պատմվածքների բնույթը, սակայն ճանաչում է կրկնվող մոտիվները: Այն նաև կարող է «հասկանալ», որ որոշ իրադարձություններ պետք է մյուսներից շուտ տեղի ունենան:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ այդ ծրագրի տեքստերն ավելի տրամաբանորեն են ընկալվել, քան սովորական պատմվածքների գեներատորի տեքստերը: