Վերջերս Ավստրալիայում Մել Գիբսոնը ընկել է փողոցային բուռն վեճի մեջ, հայտնում է 7days.ru-ն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ավստրալիական նորությունների գործակալության լուսանկարչուհի Քրիստի Մայլները ցանկացել է լուսանկարել Մելին և նրա 24-ամյա ընկերուհուն:
Անսպասելիորեն ընկնելով կատաղության մեջ` դերասանը թիկունքից հրել է Քրիստիին և սկսել բղավել նրա վրա: Դեպքի առթիվ լուսանկարչուհին բողոքել է ոստիկանությանը: Սակայն հայտնի դերասանի կապերը ավելի ուժեղ են դուրս եկել, քան ոստիկանության ձգտումը արդարության նկատմամբ:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Մելը խուսափում է պատասխանատվությունից: Մոտ 5 տարի առաջ նա հարվածել է իր նախկին ընկերուհու դեմքին` կոտրելով առջևի ատամը, սակայն ազատազրկումից խուսափել է` որոշ ժամանակ կատարելով հասարակական աշխատանք: