ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության ընդհանուր ծախսերը 2015-ին կգերազանցեն 227 մլրդ դոլարը: Այս գնահատականը տրված է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում:
Ըստ փորձագետների` 2015-ին ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերում ԱՄՆ-ի բաժինը կկազմի 70 տոկոս:
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամներից պահանջում է պահպանել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակով: Զինված ուժերի ֆինանսավորման ծավալը մեծացնել ՆԱՏՕ-ի առջև պարտավորվել են Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանն ու Ռումինիան:
ՆԱՏՕ-ի անդամների ընդհանուր ռազմական բյուջեն, ըստ արևմտյան փորձագետների վերջին գնահատականների, կազմում է ավելի քան 1.023 տրիլիոն դոլար, որից 735 մլրդ-ն ԱՄՆ-ի բաժինն է: