Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասում իր համերգի ժամանակ դուրս է եկել բեմ, դիտել է դահլիճը և նշել, որ բոլոր կանայք գեղեցիկ են: Սակայն տղամարդկանց չի հաջողվել նրա կողմից գովասանք ստանալ, հայտնում է spletnik.ru-ն:
«Աստված իմ, ինչ գեղեցիկ տեսք ունեն աղջիկները: Իսկ դուք, տղամարդի՛կ, անկեղծ ասած, կարող եք լիզել իմ ոտքի մատը»,- բեմից հայտարարել է երգչուհին:
Հիշեցնենք, որ վերջերս Բրիթնին հարել է ֆեմինիզմին և հայտարարել, որ ավելի լավ է մարդկանց մեջ առաջացնել խորշում, քան թույլ տալ իրեն վիրավորել: