G20-ը, որի մի շարք երկրներ տնտեսական ճգնաժամի մեջ են, կարող է ճգնաժամը վերածել զարգացման համար նոր հնարավորությունների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է RIA Novosti-ն:
«G20-ը կարող է ճգնաժամը հնարավորությունների վերածել, դրանից հետո մենք նախևառաջ պետք է հաղթահարենք տնտեսական անհավասարության ճգնաժամը, մասնավորապես` կանանց նկատմամբ:
G20-ի նախադրյալներից մեկը երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարն է, մեր նպատակն է 15 տոկոսով նվազեցնել այն: Որպես G20-ի նախագահ` Թուրքիայի նախաձեռնությամբ այդ հարցը ներառված է G20-ի օրակարգում»,- հայտարարել է Էրդողանը` Անկարայում G20-ի շրջանակներում գործարարների ֆորումի բացման ժամանակ: