Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կյանքը սեպտեմբերի 3-ից հետո՝ երկու տարի անց

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի պետականության օրացույցում չունի որևէ գույն, պետական տոն չէ, բարեբախտաբար որևէ հիշատակի կամ սգո օր չէ, մեռելոց չէ: Սակայն Հայաստանի անկախ պետականության 24 տարիների ընթացքում սեպտեմբերի 3-ը Հայաստանի օրացույցի ամենանշանակալի օրերից մեկն է, եթե ոչ ընթացիկ աշխարհաքաղաքական համատեքստում ամենանշանակալից և ամենակարևոր օրը՝ ցավոք, ոչ դրական իմաստով:

Երկու տարի առաջ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտնվեց, մեղմ ասած, միջազգային անհարմար դրության առաջ: Հայաստանն այդ օրը կտրուկ և անսպասելի շրջադարձ կատարեց եվրաասոցացման ուղուց և հայտարարեց Մաքսային կամ Եվրասիական միությանը միանալու մասին: Այդ իրադարձության բեկումնայնությունը հայկական պետականության զարգացման տեսանկյունից, ըստ էության, առ այսօր հասարակական-քաղաքական իմաստով մնացել է չգնահատված կամ թերագնահատված: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերել է Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելուն՝ մասամբ, թե ամբողջությամբ, այս պահին երևի թե էական չէ:

Փաստն այն է, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը կորցրել է իր միջազգային սուբյեկտությունը, ինչը պարբերաբար փաստվել է անցնող երկու տարիների ընթացքում բոլոր ոլորտներում՝ մշակութային, հումանիտար, կրթական, տնտեսական, քաղաքական, անվտանգության: Բարեբախտաբար, Հայաստանը չի կորցրել իր աշխարհաքաղաքական նշանակությունը, սակայն դա արդեն Հայաստանում որևէ մեկի շնորհը չէ, այլ հանգամանքների պատմական և քաղաքական դասավորության արդյունքը: Այդ հանգամանքը թույլ է տվել սեպտեմբերի 3-ից հետո երկու տարի անց գոնե իներցիայով պահել պետական սուբյեկտության որոշակի ընթացք: Այդ ընթացքը կարող է շարունակվել խիստ սահմանափակ ժամանակահատվածում, չի կարող լինել հավերժ:

Ընդ որում՝ որքան Հայաստանը ծանրանում է տնտեսական, քաղաքական և անվտանգության խնդիրների բեռով, այդքան իներցիայի շարժումը դառնալու է դանդաղ: Հետևաբար Հայաստանի պետական սուբյեկտության բնականոն ընթացքը վերականգնելու համար ժամանակը շատ քիչ է, հետևաբար այն պետք է օգտագործել հնարավորինս արագ: Սակայն որքան արագություն է պահանջվում, այնքան պետական միջազգային սուբյեկտությունն ու ինքնուրույն քաղաքականության կարողությունը վերականգնելու համար անհրաժեշտ քայլերը դանդաղում են:

Հայաստանը համատարած անկում է արձանագրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը էական ազդեցություն է թողնում քաղաքական և ռազմա-քաղաքական կենսունակության վրա: Այս ամենին գումարվում է այն, որ Հայաստանի, այսպես ասած, քաղաքական համակարգի համար իրավիճակը բացարձակապես օրակարգային խնդիր չէ: Ավելին՝ իրավիճակը ստեղծվել է ոչ միայն իշխանությունների, այլ նաև քաղաքական համակարգի գրեթե առանց բացառության բոլոր հիմնական դերակատարների մասնակցությամբ: Իշխանությանը հակադիր ոչ իշխանական բևեռը երկու տարի առաջ իր գործունեությամբ, ըստ էության, ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ և հնարավորինս ամոթալի ու խայտառակ պայմաններով շեղվի եվրաասոցացման քաղաքական կուրսից և հայտնվի ԵՏՄ ճամբարում: Ավելին՝ այդ շրջադարձի վերաբերյալ հռետորաբանության, պերճախոսության առումով ոչ իշխանական բևեռը նույնիսկ գերազանցել է իշխանություններին:

Սակայն Ռուսաստանն այդ պերճախոսությունը չգնահատեց և Հայաստանի քաղաքական համակարգը Հայաստանի շահերը ծակելու երկսայր սուրի վերածելուց հետո, այսինքն՝ և՛ իշխանություններին, և՛ այսպես կոչված ընդդիմադիր հակադիր բևեռը իր ենթակայության տակ առնելով, դրանով Հայաստանը թե անվտանգության, թե տնտեսական զարգացման տեսանկյունից կենսականորեն անհրաժեշտ Եվրամիության հետ քաղաքական հարաբերության ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման հեռանկարից կտրելու խնդիրը լուծելով, 2015-ի փետրվարին, ըստ էության, կանաչ լույս վառեց ոչ իշխանական բևեռը լուծարելու Սերժ Սարգսյանի որոշման առաջ:

Ներկայումս՝ սեպտեմբերի 3-ից երկու տարի անց, Հայաստանն, ըստ էության, կանգնած լինելով ահռելի մարտահրավերների առաջ, անվտանգության, տնտեսական և քաղաքական լրջագույն խնդիրների առաջ, միաժամանակ աշխարհաքաղաքական էական զարգացումների և նոր իրողությունների պայմաններում ստանալով նոր հնարավորությունների բարենպաստ միջավայր, զրկված է այդ ամենի համար կարևոր մի գործոնից՝ քաղաքական համակարգից:

Դրա վկայությունն այն է, որ Հայաստանի քաղաքական կոչվող ուժերը ձեռնամուխ են եղել Հայաստանի պետական իրական օրակարգի և մարտահրավերների հետ, մեծ հաշվով, ոչ մի ուղիղ կապ չունեցող սահմանադրական փոփոխությունների մի գործընթացի՝ կարևոր չէ այն ընդունելու, թե մերժելու բովանդակությամբ կամ հռետորաբանությամբ: Կարևորն այն է, որ դրանով, ըստ էության, փակվել են մնացյալ՝ Հայաստանի համար առավել կարևոր հարցերը, որոնք վերաբերում են ուղղակիորեն պետական ինքնիշխանության վերականգնման հրամայականին, առանց որի Հայաստանի համակարգային վերափոխման խնդիրների լուծումը գործնականում անհնար է, անհեռանկար:

Հայաստանը դարձել է համակարգային կոռուպցիայով ներծծված քաղցկեղային ցանցի մաս: Այդ ցանցում չի լինում առողջ օրգան կամ առողջ հեռանկար: Առողջության հեռանկար կարող է լինել միայն քաղցկեղի օջախը հեռացնելու կամ օրգանն այդ օջախից հեռացնելու դեպքում: Բայց դրա համար անհրաժեշտ է պետական և հանրային դիմադրունակության կարևոր գործոն՝ իրական քաղաքական ուժեր, որոնց հետաքրքրությունը ոչ թե առկա համակարգում դերակատարում ստանձնելն է, այլ հանրությանը այլընտրանքային համակարգ առաջարկելը: Սեպտեմբերի 3-ից երկու տարի անց դեռևս չկան այդօրինակ հիմնարար առաջարկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում