Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Սիրիական հակամարտությունը ձեռք է բերում միջազգայինի գծեր. ՄԱԿ

Սիրիական հակամարտությունը, որի հետևանքով զոհվում է մեծապես քաղաքացիական բնակչությունը, ձեռք է բերում միջազգայինի գծեր: TASS-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրակացություն է պարունակվում Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի հերթական զեկույցում, որը հրապարակվել է Ժնևում:

Թեև ռազմական գործողությունների մասնակիցների մեծ մասը սիրիացի են, և հակամարտությունը զգալիորեն մնում է սիրիական տարածքի ներսում, այն ավելի ու ավելի է ուղղորդվում միջազգային և տարածաշրջանային տերությունների կողմից, նախևառաջ՝ նրանց աշխարհաքաղաքական շահերին համապատասխան՝ ասվում է փաստաթղթում, որն ընդգրկում է այս տարվա հունվարի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակաշրջանը: Իսկ սիրիացիներն աստիճանաբար կորցրել են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, ընդ որում՝ դա վերաբերում է հակամարտության բոլոր կողմերին:

«Որքան պատերազմը շարունակվում է, հայտնվում են միջազգայնացման՝ անհանգստություն առաջացնող նշաններ»,- կարծում են փորձագետները:

«Մարտնչող կողմերը ռազմական գործողություններ են վարում՝ քիչ կամ ընդհանրապես ուշադրություն չդարձնելով պատերազմի օրենքներին և, մասնավորապես, հիմնարար տարբերության սկզբունքին (մարտնչողների և քաղաքացիական բնակչության միջև): Խիտ բնակեցված շրջանների վրա առանց խտրականության հարձակումները հանգեցնում են մեծ թվով սպանվածների և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշվում է զեկույցում:

Հանձնաժողովը պատերազմող կողմերին կոչ է արել ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը: Միջազգային հանրությանը կոչ է ուղղվել զենքի տարածումը և մատակարարումները սանձել, ընդլայնել բնակչությանը հատկացվող մարդասիրական օգնությունը, ապահովել ապաստան խնդրողների պաշտպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում