Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Հայաստանի դոլարից հրաժարումն ու միասնական արժույթի անցումը Մոսկվայի վրա թանկ կնստի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Պետդումա օրինագիծ է ներկայացրել, համաձայն որի` ԱՊՀ-ն պետք է հրաժարվի դոլարից, ինչն էլ իր հերթին նշանակում է միացյալ ֆինանսական շուկա` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և այլ երկրների միջև:

Եթե Վ. Պուտինը նման նախաձեռնություն է արել, ուրեմն կփորձի այն իրականություն դարձնել, ինչպես դա անում է Եվրասիական տնտեսական միության դեպքում, որը նոր ստեղծված կառույց է և դեռ չի կայացել: Իսկ ՌԴ-ն այդ կառույցը ստեղծեց ընդդեմ Եվրամիության: Ու չի բացառվում, որ դոլարից հրաժարվելու այս նախաձեռնությունն էլ անում է նույնանման դրդապատճառներով՝ որպես Արևմուտքի պատժամիջոցներին հակընդդեմ քայլ: Պուտինի այդ նախաձեռնությունը կարող է նաև ունենալ իր տնտեսությունն արտաքին հարվածներից պաշտպանելու նշանակություն: Չէ՞ որ Արևմուտքի պատժամիջոցների, նավթի գների անկման արդյունքում ռուսական ռուբլին մեծ չափերով արժեզրկվել է, ՌԴ տնտեսությունը ծանր ճգնաժամի մեջ է, և Պուտինը հավանաբար ցանկանում է դոլարի քանակի նվազեցման արդյունքում հնարավորինս նվազեցնել այդ տարադրամի բացասական ներգործությունն իր շուկայի և արժույթի վրա:

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ նախագահի այդ քայլը ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա, եթե այն դառնա իրականություն: Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է Հայաստանին՝ հատկապես, որ հենց մեր տնտեսությունն է կրում Ռուսաստանի տնտեսության անմիջական ազդեցությունը՝ առայժմ բացասական ազդեցությունը: Եվ հատկապես, որ ՌԴ-ն չէ Հայաստանի տնտեսական միակ ամենախոշոր գործընկերը: ՀՀ-ն որպես խոշոր գործընկեր ունի նաև Եվրամիությանը: Ավելին՝ ՌԴ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գնալով անկում է ապրում: Ուրեմն՝ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ այդ նախաձեռնությունը Հայաստանի վրա, եթե այն իրականություն դառնա: Եվ ընդհանրապես՝ նպատակահարմա՞ր է արդյոք նման նախաձեռնություն կյանքի կոչելը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե ինքը կողմնակից է, որ հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տարբեր՝ ապրանքային շուկաների, ներդրումների, ֆինանսական միջնորդությունների, կապիտալի տեղաշարժի և այլ ոլորտներում գնա բազմավեկտոր ինտեգրացիա: Բայց կոնկրետ Պուտինի այս նախաձեռնության դեպքում չի կարծում, թե այն շատ արագ կյանքի կկոչվի, այն քայլ առ քայլ կիրականացվի: «Բայց այն գործընթացները, որոնք կտանեն Հայաստանի անկախության, ինքնիշխանության թեկուզ մի փոքր ոտնահարմանը, միանշանակ դեմ եմ: Այսինքն՝ գործընթացները պետք է այնպես գնան, որ Հայաստանի քաղաքական ինքնիշխանությունը պահպանվի, Սահմանադրությունը պահպանվի: Բայց ես կողմ եմ, որ գազի փոխանցումները կատարվեն ռուսական ռուբլով, մեր արտահանողները տուժում են ռուսական ռուբլու անկումից: Ես միջանկյալ լուծումներին կողմնակից եմ, բայց դա չպետք է ազդի մեր քաղաքական ինքնիշխանության վրա: Բայց որ ՌԴ-ն, Պուտինն ինքը ցանկանում է քաղաքականություն վարել, որ հակազդի Արևմուտքի գործընթացներին և ինքնուրույն խաղ խաղա, դա էլ հասկանալի է»,- ասաց պատգամավորը:

Վերջինիս կարծիքով՝ նման նախաձեռնության դեպքում պետք է մանրամասն քննարկվի, թե այն ինչ ազդեցություն կունենա գործընկեր երկրների վրա, և ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն դրա արդյունքում գործընկեր երկրներին սպասվող վտանգները չեզոքացնելու համար:

Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը նույնպես գտնում է, որ Պուտինը դոլարից հրաժարվելու այդ նախաձեռնությունն արել է ՌԴ տնտեսությունը Արևմուտքից սպառնացող ֆինանսական և տնտեսական ազդակներից հնարավորինս զերծ պահելու, իր տնտեսությունն այդ առումով հնարավորինս անկախ դարձնելու համար: Չէ՞ որ ՌԴ տնտեսությունը նույնպես ինչ-որ չափով դոլարիզացված է, և դոլարի արժևորման ընթացքում մեծ վնասներ է կրում: Տնտեսագետը գտնում է, որ Պուտինի այդ քայլը ունի նաև քաղաքական նշանակություն՝ որպես պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին:

Նրա կարծիքով, սակայն, միասնական արժույթը հնարավորինս հեշտացնում է գործընկեր երկրների հետ առևտրաշրջանառությունը: Հենց այդ նպատակով Եվրոպայում ստեղծվեց միասնական արժույթ՝ եվրոն: Իսկ ընդհանուր առմամբ, տնտեսագետի կարծիքով՝ եթե ինչ-որ կառույցում դոմինանտ երկիրը որևէ արժույթից հրաժարվելու կամ միասնական արժույթ ներմուծելու նախաձեռնություն է անում, ուրեմն նա պետք է պատրաստ լինի նաև սուբսիդավորելու կամ փոխհատուցելու դրա արդյունքում անդամ այլ երկրների հնարավոր վնասները: Չէ՞ որ երկրների տնտեսական կառուցվածքները տարբեր են միմյանցից: Նման նախաձեռնության դեպքում պետք է դրանք հնարավորինս նույնացվեն: «Եթե նման բան տեղի ունենա, ՌԴ-ն՝ որպես ամենամեծ երկիր, պետք է սուբսիդավորի տնտեսական խնդիրներ ունեցող երկրներին: Նույն Եվրոպայում որքան էլ տնտեսությունները մոտ են կառուցվածքային կամ քաղաքական սկզբունքներով, միևնույն է, խնդիրներ ունեն: Գերմանիայի տնտեսությունը տարբերվում է Պորտուգալիայի կամ Հունաստանի տնտեսություններից: Իհարկե, Գերմանիան որոշ ֆինանսավորում իրականացնում է, բայց, օրինակ, Հունաստանին ստիպում է բարեփոխել իր տնտեսությունը, որպեսզի ստիպված չլինի անընդհատ ֆինանսավորել»,- ասաց Ս. Ավետյանը:

Տնտեսագետը համաձայն է, որ նման պարագայում Հայաստանը ՌԴ-ից սուբսիդավորվելու խնդիր կունենա, որովհետև ՀՀ-ն արտահանման մեծ պակասուրդ ունի, որը ֆինանսավորվում է արտասահմանյան վարկերով, որոնք դոլարով և եվրոյով են: Բայց դժվար է ասել, թե ՌԴ-ն որքանով պատրաստ կլինի սուբսիդավորել Հայաստանին, իսկ հակառակ պարագայում կտրուկ կիջնի մեր բնակչության կենսամակարդակը: Պուտինն էլ իր հերթին կգիտակցի, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում ինքը ԱՊՀ կամ ԵՏՄ որոշ երկրներին պետք է սուբսիդավորի: «Դա բոլորն էլ գիտակցում են, պարզապես հարց է, թե որքանով պատրաստ կլինեն: ՌԴ-ն ունի այդ սուբսիդավորման նախադեպը Բելառուսի դեպքում: Պարզապես ՌԴ-ի ռեսուրսներն էլ անսպառ չեն, բացի այդ՝ դա կախված է լինելու նաև իր քաղաքական կամքից»,- ասաց Ս. Ավետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում