Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դատարանը կպարտավորեցնի՞ Գլխավոր դատախազին՝ կատարել իր խոստումը

Վարչական դատարանը թերևս այսօր վարույթ կընդունի  փաստաբան Հակոբ Ճարոյանի դիմումը, որով վերջինս դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ կատարելու Ազգային ժողովում տված իր խոստումը՝ կոնկրետ գործի վերաբերյալ իր հետ դուրս գալ հրապարակային մասնագիտական բանավեճի:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013 թվականին ԱԺ-ում ներկայացնելով դատախազության տարեկան հաշվետվությունը և պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի վերաբերյալ հնչեցրած հարցադրմանը՝ հայտարարել էր, որ ինքը ցանկացած գործի վերաբերյալ պատրաստ է մասնագիտական քննարկման, բանավեճի:

«Ես բազմիցս ասել եմ՝ և՛ այս գործով, և՛ նախորդ գործերով, ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ մասնագիտական դաշտում, հրապարակայնորեն պատրաստ եմ քննարկման, և հիմա էլ հայտնում եմ, որ պարոն Փաշինյանը և ցանկացածը, ով կուզենա ավելի դետալացված քննարկում ունենալ այդ գործի և ցանկացած այլ գործի առնչությամբ, ես պատրաստ եմ, միշտ»,- ասել էր նա:

Սակայն մինչ օրս գլխավոր դատախազը որևէ մեկի հրավերը չի ընդունել, և այդ վարչական դատարանը, թերևս, կարող է նախադեպ ստեղծել, եթե հավատանք, որ դատարանը կգնա մինչև վերջ ու կպարտավորեցնի Կոստանյանին կատարել հրապարակավ տված իր խոստումը:

Նշենք, որ Վարչական դատարանը մեկ անգամ վերադարձրել է փաստաբանի դիմումը՝ պատճառաբանությամբ, որ հայցադիմումում հստակեցված չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը և Գևորգ Կոստանյանը նո՞ւյն անձն են, թե՞ ոչ: «Հայցադիմումում ներկայացվող պահանջների և հայցադիմումի համադրությունը ցույց է տալիս, որ, ըստ էության, հայցադիմումը պարունակում է հայցվորի պահանջը և պատասխանողի անվանումը, սակայն դրանց ձևակերպումները առաջացնում են անհստակություն այնքանով, որքանով պահանջը ուղղված է «գլխավոր դատախազին», իսկ որպես պատասխանող նշված է «Գևորգ Կոստանյանը»,- հայցադիմումի վերադարձի պատասխանում նշել է դատարանը:

Սակայն փաստաբան Հակոբ Ճարոյանը հայցադիմումը լրացրել է, վերացրել ձևական սխալները և նորից մուտք արել դատարան:

Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է 2005 թվականին տեղի ունեցած մի հանցագործության: Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախարարությունը ժամանակին 270 հազար ԱՄՆ դոլար գումար է հատկացրել շինվարչության պետին՝ Արմեն Սարգսյանին, ՀԷԿ կառուցելու համար: Ապա ինչ-ինչ օղակներում այդ գումարը յուրացվել է, ու արդյունքում մեղադրյալի աթոռին, փաստաբանի խոսքով, հայտնվել է իր պաշտպանյալը, որի մեղադրական եզրակացության հիմքում, Ճարոյանի խոսքով, չկա որևէ ապացույց, որ Վարդան Երիցյանին գումար է տրվել: Առկա են միայն ինչ-որ փաստաթղթերի պատճեններ, որոնց օրիգինալ տարբերակները քրեական գործում և առհասարակ չկան:

Փաստաբանն անգամ  10 միլիոն դրամ է խոստացել այն անձին, ով նշված գործով կապացուցի իր պաշտպանյալի՝ Վարդան Երիցյանի մեղադրանքի հիմնավորվածությունը: Բացի դրանից՝ խոստացել է հրաժարվել փաստաբանական իր արտոնագրից, եթե ապացուցվի մեղադրանքի հիմնավորվածությունը:

«Մեղադրական եզրակացության հիմքում տեղ են գտել ապացույցներ, որոնք ակնհայտ շինծու են: Այդպիսի փաստաթղթեր կարելի է անվերջ պատրաստել ու դնել մեղադրանքի հիմքում, բայց դրանց օրիգինալները չկան: Ես պատրաստվում եմ ապացուցել, որ դրանք անհիմն ապացույցներ են ու չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Եվ ոչ ոք էլ մինչ այս չի փորձել հերքել, որ դրանք հիմնավոր են: Դրա համար էլ ես այնքան վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ապացուցել դա, որ պատրաստ եմ հրաժարվել իմ արտոնագրից ու վճարել 10 միլիոն դրամ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Փաստաբանը գործը քննած քննիչների դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե: Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվել է ընթացք տալ բողոքին՝ պատճառաբանելով, որ բողոքում բերված հանգամանքներին դատական ակտով անդրադարձ է կատարվել: «Բայց դա խայտառակություն է: Նման ընթացակարգ չկա, որ քննչական կոմիտեն հղում կատարի դատական ակտին՝ հրաժարվելով քրեական գործ հարուցել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը դիմել է դատախազություն, ապա դատարան՝ պահանջով պարտավորեցնել գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել իր բողոքի հիման վրա:

Փաստաբանը համոզված է, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, քանի որ գործով ակնհայտ շահագրգռված անձինք կան, որոնց անունները ջրի երես դուրս կգա միայն այն պարագայում, երբ իրական քննություն կատարվի, քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվի: «Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ պարզվի, թե ով ինչ ապօրինություն է արել»,- եզրափակեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում