Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում ազատագրել դատական համակարգը. «Ժողովուրդ»

Սահմանադրական փոփոխությունների թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, կարո՞ղ եք Սահմանադրության փոփոխությունների մասին գոնե մեկ դրական բան ասել, որն իրապես օգտակար կլինի մեր ժողովրդին:

-Կարող եմ նվազագույնը քսանն ասել, բայց նշեմ ինձ համար ամենակարեւորը` դատական համակարգի առաջիկա հեղափոխումը: Մեր դատական համակարգում անկախության բացակայությունը պայմանավորված է Արդարադատության խորհրդից և առանձին դատարանների նախագահներից դատավորների կախվածությամբ ու մշտական վախով: Սահմանադրական առաջարկված նորարարություններով հնարավոր կդառնա ունենալ իրապես անկախ դատավորներ: Այսինքն՝ նախատեսվում է Արդարադատության խորհուրդը փոխարինել Բարձրագույն դատական խորհրդով…

Դուք անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ այդ խորհրդի անվան փոփոխությունից դատական համակարգի խայտառակ վիճակը փոխվելու է:

-Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն նոր է իր անունով, այլեւ կազմով, լիազորություններով և, հատկապես, կազմավորման ձեւով: Դատավորների նշանակման, առաջխաղացման եւ ազատման բոլոր որոշումները կընդունվեն այդ խորհրդի կողմից և կլինեն վերջնական: Այդ Խորհրդում կլինեն 5 դատավորներ և Ազգային ժողովի կողմից ընտրված 5 իրավաբաններ, որոնք միայն մեկ ժամկետ կկարողանան լինել այնտեղ և չեն դառնա դատավորի «հավերժ վերահսկիչ»: Բարձրագույն խորհրդի նախագահը կընտրվի հենց խորհրդի կազմից` միայն մեկ տարով և այլևս չի կարողանա մշտական ու միանձնյա վերահսկողությամբ ճնշել խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաև՝ որևէ դատավորի: Խորհրդի կազմում կվերացվի ներկայիս դատավորների բացարձակ մեծամասնությունը, որի պատճառովդատավորները փակվել էին իրենց մասնագիտական համքարությունում և այլևս որևէ հանրային հաշվետվողականության ենթակա չէին: Ազգային ժողովի կողմից հինգ տարին մեկ այդ խորհուրդը թարմացնելը հանրային լուրջ ներազդեցություն կապահովի դատական համակարգի վրա, ինչն այսօր ի սպառ բացակայում է:

Միայն սա՞ է դրականը Ձեր՝ այդքան կարևորված դատական համակարգի բարեփոխման մեջ:

-Մեկ այլ դրական զարգացում է այն, որ դատարանի նախագահները կպաշտոնավարեն առավելագույնը 3 տարի, իսկ վճռաբեկ դատարանի նախագահը` 6 տարի: Ըստ նախագծի դատարանների՝ նախագահները կպաշտոնավարեն ընդամենը մեկ անգամ, ինչի արդյունքում համակարգը այլևս չի լինի հիերարխիկ ու «վերադաս» դատավորներից կախյալ:

Այսինքն`յուրաքանչյուր դատարանում բոլոր դատավորները ռոտացիոն կարգով հնարավորություն կունենան լինել դատարանի նախագահ: Այսպիսով՝ կվերանա ներկայիս արատավոր պրակտիկան, երբ դատավորը որևէ դատարանի նախագահին ընկալում է որպես «շեֆ»:

Բացի Ձեր ենթադրյալ ու տեսական վերադասավորումներից, ի վերջո, մարդիկ ի՞նչ կստանան այս փոփոխություններից:

-Երբ մենք ունենանք իրապես անկախ դատավորներ, ապա մարդիկ կլինեն պաշտպանված, բիզնես միջավայրը՝ արդար ու մրցակցային, ընտրական ու քաղաքական գործընթացները՝ օրինական: Հետևաբար, նոր Սահմանադրության միայն 7-րդ գլուխը բավական է, որպեսզի վերականգնվի մարդկանց արդարության և վստահության զգացումը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում