Չինաստանում Հարավային Շաոլին տաճարի վանական Շի Լիլիանգը ջրի վրայով վազել է մոտ 125 մետր։ Որպես օժանդակ միջոց՝ նա կիրառել է 200 ֆաներային տախտակներ, որոնք լողացել են ջրամբարի մակերևույթին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ռեկորդակիրը ջուրը չի ընկել շնորհիվ վազքի արագության և հավասարակշռության պահպանման։
Այդ հնարքը ստացել է «թռիչք ջրի վրայով» անվանումը և մտնում է կուն-ֆուի վարպետի կարողությունների մեջ։ Շի Լիլիանգը այդ գործում աշխարհի ռեկորդակիր է։ Այս տարվա հունվարին նա ջրի վրայով վազել էր 120 մետր։ Նա փորձերը սկսել էր 2009 թվականին՝ հաղթահարելով 18 մետր հեռավորություն։