Համացանցում հայտնվել են Dior ապրանքանիշի գովազդային տեսահոլովակները, որոնցից մեկում նկարահանվել է Ջոնի Դեպը, մյուսում` Ջենիֆեր Լոուրենսը: Եթե Դեպի հետ տեսահոլովակը բավականին երկար է, ապա Լոուրենսի հետ տեսահոլովակին բավական էր միայն 20 վայրկյան:
Դեպի մասնակցությամբ մեկ րոպեից մի փոքր ավել տևող Dior բույրի տեսահոլովակում հերոսը փորձում է մեկնել իրեն ձանձրացրած քաղաքից: Ճանապարհին նա կանգ է առնում անապատային մի տեղանքում, փոս փորում` դրա մեջ թողնելով իր բոլոր զարդերը:
«Ես պետք է հեռանամ: Բայց ու՞ր, չգիտեմ: Ի՞նչ եմ ես փնտրում: Այն, ինչը չեմ կարող տեսնել: Բայց ես զգում եմ դա: Դա կախարդանքն է»,- ժապավենից դուրս խոսում է Դեպը:
Ջենիֆեր Լոուրենսը գովազդում է շրթներկ: Նա խորհուրդ է տալիս չամաչել և փայլել: