Սեպտեմբերի 1-ին Հարի Փոթերի որդին գնացել է դպրոց, հայտնում է podrobnosti.ua-ը: Այդ մասին հայտնել է համանուն վեպի հեղինակ Ջոան Ռուլինգն իր Twitter-ի էջում:
«Ես Էդինբուրգում եմ, այնպես որ ինչ-որ մեկդ իմ կողմից հաջողություն ցանկացեք Ջեյմս Ս. Փոթերին Քինգս-Քրոս կայարանում: Այսօր սկսվում է նրա ուսումը Հոգվարթսում»,- հայտնել է գրողը:
Հոգվարթսում ուսումը սկսելուց մեկ օր անց Ջեյմսի համար ընտրել են ֆակուլտետը:
«Հենց նոր լսեցի, որ Ջեյմս Ս. Փոթերն ուղարկվել է Գրիֆինդոր»,- գրել է Ռոուլինգը Twitter-ում:
Հարի Փոթերի որդին հանդիսանում է Ջոան Ռոուլինգի համանուն վեպերում գրական կերպար: Համաձայն Հարի Փոթերի մասին «Մահվան պարգևները» 7-րդ գրքի Փոթեր-կրտսերը գնում է կախարդության դպրոց:
Հարիի որդու անունը Ջեյմս է: Կախարդների ընտանիքում նրա հետ միասին մեծանում են Ալբուսը և Ռոզան: