Օրերս երգչուհի Ռիհաննան ներկայացրել է իր նոր` RiRi օծանելիքը: Այդ օրը հանրությանը ներկայանալու համար աստղն ընտրել էր բաց ուսերով վարդագույն կարճ զգեստ և հագուստի երանգին համապատասխան կոշիկներ:
Իր կերպարը Ռիհաննան ավարտել է շքեղ սանրվածքով, ոճային շպարով և տարբեր զարդերով:
Երգչուհին անկրկնելի տեսք ուներ: Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը, իսկ վարդագույնը նրան նրբություն ու հմայք էր հաղորդում: