Ամերիկացի գիտնականները վերլուծել են IQ-ի մակարդակի և երազները հիշելու մարդու ունակության միջև կապը: Գիտափորձին հազար կամավոր է մասնակցել, գրում է Telegraf.com-ը:
Ըստ գիտնականների եզրակացության` կրթվածության և երազները հիշելու միջև կապն անմիջական է: Հետազոտողները կարծում են, որ այդ ֆենոմենը կարող է կապված լինել էրուդիցիայի և քնի անցման փուլում պատկերները վերարտադրելու կարողության հետ: Իսկ միջինից ցածր IQ ունեցող մարդկանց ուղեղը գիշերն անջատվում է: