Երգչուհի Թեյլոր Սվիֆթը քննադատության է ենթարկվել իր նոր` Wildest Dreams երգի տեսահոլովակի հրապարակվելուց հետո, հաղորդում է CNN-ը:
Ըստ տեսահոլովակի սյուժեի` Թեյլորի հերոսուհին նկարահանվում է հնաոճ հոլիվուդյան ֆիլմում, որի գործողությունները տեղի են ունենում Աֆրիկայում: Սակայն տեսահոլովակում ոչ մի սևամորթ չկա, ինչն էլ ռասիզմի և գաղութատիրության մեջ մեղադրանքների պատճառ է հանդիսացել:
«Տեսահոլովակը ցանկանում է լինել հին դպրոցի հոլիվուդյան մելոդրամա, սակայն արդյունքում պարզվում է նաև` հին դպրոցի հոլիվուդյան ռասիզմ»,- ասվում է քննադատություններից մեկում: