Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայանալիք շքերթի ժամանակ կցուցադրվի հականավային բալիստիկ DF-21D հրթիռը, որը ընդունակ է խոցելու ամերիկյան ավիակիրը, հայտնում է Sputnik-ը:
Նոր հրթիռը նկատվել է շքերթի փորձերի ժամանակ, բացի այդ դրա ցուցադրման մասին հայտարարել են Չինաստանի բանակի ներկայացուցիչները:
Այդ հրթիռի մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2011 թվականին: Փորձագետների կարծիքով` այն կարող է խոցել 1500 կմ-ի վրա: Այն համարվում է ծայրահեղ վտանգավոր, քանի որ դրա մարտագլխիկը խոցում է նշանակետը ձայնի արագությունից 10-12 անգամ ավելի մեծ արագությամբ: Ըստ տեղեկության, հրթիռն ունի մանևրող մարտագլխիկ, ինչը թույլ է տալիս խոցել շարժվող նպատակակետը: