Սմարթֆոններ արտադրող չինական Xiaomi ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարվա սկզբին թողարկել իր առաջին նոթբուքը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ այն կարող է մրցակցել MacBook Air-ի հետ: Ընկերությունը Samsung-ի հետ բանակցություններ է վարում` չիպեր և դիսփլեյներ ձեռք բերելու հետ կապված: Նոթբուքը բնութագրող ոչ մի տվյալ դեռևս չկա: