Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները փաստաթուղթ են ստորագրել, որտեղ կոչ են անում «տալ ուժեղ եվրոպական պատասխան» ներկայիս միգրացիոն ճգնաժամին, չորեքշաբթի հաղորդել է իտալական ԱԳՆ-ն, գրում է RIA Novosti-ն:
Փաստաթղթում կան կոնկրետ առաջարկություններ այն բանի վերաբերյալ, թե ինչպես վերանայել ԵՄ-ի կողմից 25 տարի առաջ մշակված կանոններն ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Բացի այդ, նրանք ընդգծել են ԵՄ երկրների մեջ փախստականներին արդարացի տեղաբաշխելու անհրաժեշտությունը:
Փաստաթուղթն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիին, նրա բովանդակության քննարկման խնդրանքով ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ին Լյուքսեմբուրգում: