ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Ֆլորիդայում 2 կարևոր միջոցառում կանցկացնի, որի արդյունքներով կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին, հայտնում է Associated Press-ը:
Սկզբում Բայդենը ելույթ կունենա Մայամի Դեյդ քոլեջում, իսկ ավելի ուշ կայցելի Դեմոկրատական կուսակցության բարեգործական միջոցառմանը: Այնտեղ նա կշփվի իր նախընտրական քարոզարշավի հնարավոր հովանավորների հետ:
Նշվում է, որ Ֆլորիդա նահանգը հանդիսանում է կարևորներից մեկն ամերիկյան ընտրություններում:
Ավելի վաղ Բարաք Օբաման «օրհնել» էր Բայդենին նախագահի պաշտոնի համար պայքարում: