Դոնորը կրկնակի օգուտ է բերում և իրեն, և նրան, ում փոխներարկում են նրա արյունը, հայտնում է vchaspik.ua-ն:
Արյան մեջ երկաթի բարձր պարունակությունը վնասակար է: Արյան կորուստը նվազեցնում է երկաթի պարունակությունը:
Պարբերաբար արյուն տվող մարդիկ արյուն չտվողներից 10 անգամ ավելի հազվադեպ են ինֆարկտ ստանում:
Արյուն տվող տղամարդիկ 30%-ով ավելի հազվադեպ են ինֆարկտ ստանում: Այսինքն՝արյուն տալն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար:
Օրգանիզմն արյան կորստի նկատմամբ դառնում է կայուն:
Խթանվում է արյան արտադրությունը և օրգանիզմն ավելի է երիտասարդանում:
Տեղի է ունենում իմունային և մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և աթերոսկլերոզ հիվանդությունների կանխարգելում:
Բեռնաթափվում են փայծաղն ու լյարդը:
Դոնորները սովորական մարդկանցից միջին հաշվով 5-8 տարով ավել են ապրում: