Լոնդոնում տաքսի ծառայությունները որոշում են ընդունել նվազեցնել գները համացանցային հայտնի ծառայությունների հետ ավելի հաջողակ կերպով մրցակցելու համար, ինչպես օրինակ՝ Uber-ի: Այս մասին գրում է Interfax-ը:
Որոշ դեպքերում արժեքը նվազել է 30 տոկոսով: Զեղչը տատանվում է` կախված տեղափոխման երկարատև լինելուց: Փոփոխություններն առնչվում են միայն 6 մղոնը (մոտ 10 կմ) գերազանցող հեռավորություններին:
Պաշտոնապես լոնդոնյան տաքսի պատվիրելու համար, որը հայտնի է նաև «բլեք քեբ» անվամբ, կարելի է օգտվել նաև սմարթֆոնների համար նախատեսված Gett հավելվածից: Զեղչերը գործում են հանգստյան օրերին և այն ժամերին, երբ տաքսիստների ծառայությունների պահանջարկը նվազագույնի է հասնում:
Որպես պաշտոնական տաքսիներից օգտվելու առավելություն Gett-ն անվանում է վարորդների բարձր պատրաստվածությունն ու ավտոբուսների համար նախատեսված գծերից օգտվելու հնարավորությունը: