Asus ընկերությունը ներկայացրել է Asus VivoStick գրպանի համակարգիչը, որը կմրցակցի Intel-ի նմանատիպ սարքավորման հետ, հաղորդում է The Verge-ն:
Համակարգիչը միանում է մոնիտորներին և հետուստացույցներին HDMI միացման միջոցով: Համակարգչի մեջ տեղադրված է Intel Cherry Trail պրոցեսոր: Asus VivoStick-ն ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ֆլեշ հիշողություն: Դրա համար նախատեսված են նաև երկու USB լարեր և աուդիոմիացում, ինչպես նաև Bluetooth 4.0 և Wi-Fi:
ԱՄՆ-ում այն կվաճառվի 129 դոլարով: Վաճառքի մեկնարկի օրը հայտնի չէ: