Twitter միկրոբլոգների ծառայությունը ևս 167 երկրում և տարածքներում ինքնուրույն գովազդ տեղադրելու բազային հնարավորությունների նկատմամբ հասանելիություն է բացել: Այսպիսով, շուկաների քանակը, որտեղ հնարավոր է Twitter-ի գովազդի տեղադրումը, հասել է 200-ի: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Գովազդի այդ տեսակի օգտագործման դեպքում հայտարարությունները կցուցադրվեն նաև այն օգտատերերին, ովքեր անմիջականորեն գովազդատուի բլոգի հետևորդ չեն:
Նախատեսվում է, որ այդ քայլը կբարձրացնի Twitter-ի շահույթը: