Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը հայտարարել է, որ ոստիկանության մի քանի աշխատակիցներ պատասխանատվության են ենթարկվել ցուցարարների հանդեպ սխալ վերաբերմունքի պատճառով, հայտնում է Sputink-ը:
ՆԳՆ նախարարը հայտնել է, որ իրավապաները օգոստոսի 22-ի ակցիայի ժամանակ չարաշահել են իրենց լիազորությունները` ցուցարարների վրա ռետինե գնդակներով մոտ տարածություններից կրակոցներ արձակելով: Սակայն նախարարը նշել է, որ ոստիկանությունը հիմնականում օդ է կրակել:
Հիշեցնենք, որ ցույցի ժամանակ ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնցից 18-ը դեռևս գտնվում է հսկողության տակ: