ABBA խմբի ռոյալը աճուրդի է հանվել Sotheby’s աճուրդի տանը, որը նախատեսված է սեպտեմբերի 29-ին, Լոնդոնում:
«ABBA խմբի ռոյալը, որի միջոցով ձայնագրվել են սիրելի երգերը, փոփ երաժշտության աճուրդի հանվող ամենահայտնի գործիքներից մեկն է 1970-ից ի վեր»,- ասվում է աճուրդի տան հաղորդագրությունում:
Ռոյալը մասնակցել է 1973-1977-ին 5 ստուդիային ալբոմների ձայնագրմանը, որոնց մեջ ներառվել են հիթեր դարձած ստեղծագործություններ` Waterloo, Honey, Honey; Mamma Mia, SOS, I do, I do, I do, I do, I do; Dancing Queen;Knowing Me, Knowing You և Money, Money, Money:
Դրա նախնական արժեքը 600-800 հազար ֆունտ ստեռլինգ է: