Լևերկուզենի «Բայեր»-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ, մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյին: Վերջինս հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:
«Հենց սկզբից ես զգում էի, որ «Բայեր»-ը ցանկանում է գնել իմ տրանսֆերը: Ինձ շատ լավ են ընդունել այստեղ, և ես ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել այս ակումբում»,- հայտարարել է Չիչարիտոն:
Չիչարիտոն տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» 2010 թվականին և անցկացրել 157 հանդիպում: