Թուրքիայի իշխանությունները Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց հետո արտաքսել են ավելի քան 2100 օտարերկրացու՝ նրանց կասկածելով ԴԱԻՇ-ի զինյալներ լինելու մեջ, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիան արտաքսել է ավելի քան 2100 ենթադրյալ օտարերկրյա զինյալներ, ովքեր նախատեսել էին միանալ ԴԱԻՇ-ին: Ավելի քան 3700 օտարերկրացիներ հարցաքննվել են օդանավակայաններում, որոնցից 1450-ը հետ են ուղարկվել իրենց մշտական բնակության երկրներ, այն բանից հետո, երբ նրանց հայտարարել են ԴԱԻՇ-ին մասնակից լինելու կասկածյալներ»,- հայտարարել է Բիլգիչը:
Նրա բառերով՝ ավելի քան 20 հազար մարդ մտցված են «սև ցուցակների» մեջ, որոնց մուտքը Թուրքիա արգելվում է: