Facebook-ում գործող «Ես սիրում եմ Կիևը» էջը հայտարարել է ակցիայի մասին, համաձայն որի` այն վերահրապարակող հետևորդները կմասնակցեն Կիևում բնակարան-ստուդիայի խաղարկությանը: Հաղորդագրության հրապարակումից երկու ժամ անց դրանով կիսվել է ավելի քան 9 հազար մարդ, և այն դեռևս նոր share-եր ու մեկնաբանություններ է հավաքում: Հետևորդների թիվը ևս արագ աճում է, դրանք 202 000-ն են:
Ըստ խաղարկության կանոնների` «Կիևսիթի բիլդինգ քոմփանի» ընկերության և «Ես սիրում եմ Կիևը» էջի ներկայացուցչությունը կնվիրի նոր բնակարան-ստուդիա` 41 ք/կմ տարածքով, Կիևի Շևչենկոյի շրջանում, իսկ հաղթողը կորոշվի հոկտեմբերի 31-ին:
Լրագրողների հետազոտության արդյունքում, սակայն, պարզ է դարձել, որ «Կիևսիթի բիլդինգ քոմփանի» ընկերություն գոյություն չունի: