Tuesday, 23 04 2024
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Ջունգլն ու Սարգիսը ոստիկա՞ն են ծեծել. Սպանված ազատամարտիկի կնոջ հայտարարությունը դատարանում

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դատական նիստը, որը վերջին երկու անգամ հետաձգվում էր ամբաստանյալների բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ ազատամարտիկի սպանության մեջ մեղադրվում են Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը և նրա ազգականներ Սարգիս Ղուկասյանը և Վիկտոր Հովսեփյանը, որոնց խափանման միջոց կալանքը փոխարինվել է ստորագրությամբ չհեռանալու մասին:

Ջունգլը այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը դատական նիստին չէր մասնակցում, քանի որ ավտովթարի էր ենթարկվել, հայտնվել էր հիվանդանոցում, վերակենդանացման բաժանմունքում և նոր է միայն դուրս եկել հիվանդանոցից: Սակայն, որքան էլ ուշագրավ է, նա դատարանին չներկայացրեց ոչ բժշկական որևէ փաստաթուղթ իր առողջական խնդիրների մասին, ոչ էլ վթարի մասին հավաստող որևէ այլ փաստ: Իսկ Սարգիս Ղուկասյանը նշեց, որ «նիտո» բան էր կերել և թունավորվել էր, դրա համար էլ չէր գալիս նիստերին՝ ևս չներկայացնելով որևէ հիմնավորում:

Ամեն դեպքում դատարանը հիմնավոր համարեց նրանց բացակայությունը և սկսեց դատական նիստը: Նիստի ժամանակ դատարանը իրար միացրեց երկու տարբեր գործերով վարույթները, և այսուհետ Գևորգ Սարգսյանի, Սարգիս Ղուկասյանի ու Վիկտոր Հովսեփյանի գործերը կքննվեն նույն վարույթում:

Նշենք, որ դատական նիստի ժամանակ սպանված ազատամարտիկի կինը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե Ջունգլն ու Սարգիսը ժամանակ առաջ ոստիկան են ծեծել, և հիմա Երևան քաղաքի վարչությունում քննվում է այդ գործը: Տիկին Տանյան դատարանից խնդրեց պարզել այդ դեպքի մանրամասները, որոնք լավագույնս են բնութագրում ամբաստանյալների ով լինելը: Բացի այդ, նա դատարանից խնդրեց պարզել ամբաստանյալների նշած վթարի հանգամանքները, քանի որ իրենք պարզել են, որ վթարը բոլորովին այլ վայրում է եղել, և ամբաստանյալները ոչ թե քաղաքից են դուրս եկել, այլ փորձել են սահմանը հատել: Դատարանը, սակայն, նշեց, որ այդ հարցերին անդրադարձ կատարելը իր իրավասությունների շրջանակում չէ:

Մինչդեռ նիստի ավարտից հետո սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ Ջունգլը և իր «ոհմակի անդամները» փախուստի փորձ են արել, սակայն վթարի են ենթարկվել, մինչդեռ նրանք ազատության մեջ են՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով:

Տիկին Մարիետան ևս մեկ անգամ նշեց, որ «մարդասպանների ազատության մեջ հայտնվելու հարցում մեծ դեր է խաղացել կոռուպցիան»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ղուկասյանին և Գևորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում