Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հայրը քննադատել է իսպանական լրատվամիջոցներին, հաղորդում է Cadena SER-ը:
«Իսպանական ԶԼՄ-ները ցանկանում են, որպեսզի «Ռեալ»-ի դարպասապահը լինի իսպանացի: Նրանք չեն ընդունում, որ «արքայական ակումբ»-ի դարպասները պաշտպանում է կոստա-ռիկացի:
Նրանք հասկանում են, որ Կեյլորը լավագույն տարբերակն է «Ռեալ»-ի համար, սակայն նրանց հպարտությունը խանգարում է հասկանալ դա:
Կեյլորը զրուցել է ինձ հետ, և նշել, որ իր թիմակիցները հարգում են նրան: Կեյլորը համեստ և հանգիստ տղա է»,- հայտարարել է ֆուտբոլիստի հայրը: