Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հարսանիքի տորթի մեկ կտորն աճուրդում վաճառվել է 500 000 ֆունտ ստեռլինգով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Gorringes աճուրդի տանը:
Աճուրդի է հանվել մրգային տորթի 2 000 կտորներից մեկը, որը հյուրերին բաժանել են 1947 թ. միջոցառման ժամանակ: Այն պահպանվել է օրիգինալ ստվարաթղթե փաթեթով E.P. Buckingham Palace 20th November 1947 գրությամբ: Նախնական գինը 300-500 ֆունտ (մոտ 770 դոլար) է եղել:
Gorringes աճուրդի տան ներկայացուցիչ Ֆիլիպ Թեյլորը նշել է, որ տորթը պահպանվել է, քանի որ ներծծված է եղել ալկոհոլով:
«Քաղցրավենիքի» նոր տիրոջ անունը չի հրապարակվում, նա Լոս Անջելեսից է:
Աճուրդը նվիրված է եղել Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու հերթական տարեդարձին: