Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Նիկոլայ Բաղդասարյանին ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իբր ապօրինի հավաքել և տեղեկություններ է տարածել անձի վերաբերյալ, ով իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել, որն էլ դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, այսինքն՝ օգտագործվել է որպես ապացույց, սակայն պարզվել է, որ այդ ցուցմունքը տված անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լուսինե Սահակյանը. «Մեղադրանքը ակնհյատ անհիմն է, ակնհայտ ապօրինի, քանի որ իրականում փաստաբանների բուն գործառույթն է՝ ամեն կերպ ապացույցներ հավաքել, որոնցով կկարողանան հիմնավորել, որ իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ, և նրա ցուցմունքը չի կարող դրվել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում: Նմանօրինակ բազմաթիվ ապացույցներ վիճարկելու համար մենք՝ փաստաբաններս, մշտապես հավաքում ենք տարբեր տեղեկություններ, որոնց հիման վրա դատարաններում ներկայացնում ենք համապատասխան միջնորդություններ»,- հավելեց Սահակյանը: Նրա խոսքով՝ եթե նման մեղադրանք առաջադրվի, և այդ մեղադրանքը դառնա դատական ակտ, ապա փաստաբանները պարզապես չեն կարող իրականացնել իրենց հիմնական գործառույթը: Այսինքն՝ չեն կարող պաշտպանություն իրականացնել:

Փաստաբանի խոսքով՝ Բաղդասարյանին և առհասարակ փաստաբաններին առաջադրված անհիմն մեղադրանքները իրականում պայմանավորված են այն հանգամանքով, որ բազմաթիվ փաստաբաններ բազմաթիվ քրեական գործերով ի ցույց են դնում, որ տարբեր վարույթ իրականացնող մարմիններ՝ նախաքննական մարմինները, դատարանները ապօրինի են գործում և իրենց գործառույթների իրականացման ընթացքում ի ցույց են դնում այդ ապօրինությունները, դրա համար էլ նմանօրինակ մեթոդներով փորձ է արվում լռեցնել փաստաբաններին:

«Որովհետև եթե փաստաբանները վախենան հավաքագրել տեղեկություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել, ապա հասկանալի կլինի, որ իրենց գործառույթը չի իրականանա, և դատարանների գործը շատ ավելի դյուրին կլինի, ու նրանք կշարունակեն իրենց ապօրինությունները և ապօրինի կերպով կդատապարտեն անձին»,- նկատեց փաստաբան Սահակյանը:

Վերջինս ասաց, որ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել ոչ թե Վարդան Պետրոսյանի գործը, այլ ուրիշ գործ: Չնայած Սահակյանը չբացառեց, որ այդ գործը, մեղադրանքը կապված է նաև Վարդան Պետրոսյանի պաշտպանության իրականացման հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի՝ Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, 2-րդ մասով՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Հատուկ քննչական ծառայությունը փաստաբանին մեղադրում էր «սադրիչ հարցեր» տալու և չափից ավելի միջնորդություններ ներկայացնելու համար: Սակայն բարձրացված աղմուկից հետո գործը կարճվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում