Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին Լոնդոնում ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Chatham House-ի պաշտոնական կայքը, Նալբանդյանն իր ելույթում կխոսի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:
Քսան րոպեանոց ելույթին կհաջորդի հարց ու պատասխանը, որը կտևի մեկ ժամ: