Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր առավոտյան հանդիպել է թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ։
Պերեսը կոստառիկացի դարպասապահից ներողություն է խնդրել Դավիդ դե Խեայի տրանսֆերի հետ կապված խառնաշփոթ իրավիճակի համար։ Cuatro պարբերականի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի մարզաբազայում Պերեսն ու Նավասը մոտ 2 ժամ երկխոսել են։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը «Յունայթեդ»-ի հետ համաձայնության էր եկել Դե Խեայի տրանսֆերի հարցում։ Մադրիդյան ակումբը վճարելու էր 25 մլն ֆունտ և զիջելու Կեյլոր Նավասի տրանսֆերը։
Այդուհանդերձ, փաստաթղթերը Լա Լիգայի տրանսֆերային գրանցամատյան սահմանված ժամկետից ուշ ուղարկելու համար տրանսֆերը չի կայացել։ Նավասը շարունակելու է հանդես գալ «Ռեալ»-ում։